Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2009

Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն

Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու նպատակով։

 

Դա սովորաբար սկսվում է սեռական հասունացման շրջանում և կարգավորվում սեռական նորմալ կյանքով ապրելուն զուգընթաց։ Այն կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով։ Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացած աճով և ֆիզիկական զարգացմամբ (աքսելերացիա)։ Այսպիսով, ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է։ Այդ սովորությունը կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները` առաջացնելով հաճելի զգացում։ Երեխան հետագայում ձգտում է վերապրել այն։ Հաճախ այդպիսի զգացում նրան առաջինը պատճառում են ծնողները` շոյելով կամ համբուրելով տարփածին գոտիները (աճուկի շրջան, որովայնի ստորին մաս, նստատեղ, սեռական օրգաններ)։ Դա սեռական դաստիարակության տեսանկյունից կոպիտ սխալ է համարվում։


Մի շարք դեպքերում երեխաները ձեռնաշարժությունն ընդօրինակում են հասակակիցներից։ Այն կարծիքը, թե իբր ձեռնաշարժությունը բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա, պայմանավորված է ամենից առաջ դրա նկատմամբ չհիմնավորված, չափազանցված վախով, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների (օնանոֆոբիա)։ Բացի այդ, վաղ տարիքում ձեռնաշարժությունը երեխայի ուշադրությունը կարող է կենտրոնացնել սեռական օրգանների վրա և նպաստել սեռական վաղ զարթոնքին` դրանից բխող հետևանքներով հանդերձ։


Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժությունից հետո դեռահասը, սովորաբար, ճնշված է զգում` իրեն համարելով կամազուրկ և հաճախ ջանում է ազատվել այդ սովորությունից։


Գոյություն ունեն ձեռնաշարժության տարբեր տեսակներ և ձևեր։


•    Պատանեկան հիպերսեքսուալության շրջանին բնորոշ ձեռնաշարժության պատճառը կենսասոցիալական աններդաշնակությունն է, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք։ Այլ խոսքով` գոյություն ունի սեռական և սոցիալական հասունացումների տարանջատում, երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց սոցիալապես և իրավաբանորեն դեռևս իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ։ Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը փոքր-ինչ թուլացնելու տարբերակ է։ Ծնողները պետք է գիտենան, որ տարիքային այս շրջանում ձեռնաշարժությունը համարվում է նորմալ երևույթ, հետևաբար ամենևին էլ հարկ չկա դեռահասին հեքիաթներ պատմել, թե տղամարդու սերմի պաշարները լիմիտավորված են, ուստի պետք է «խնայողաբար» օգտագործել դրանք, կամ վախեցնել, թե, իբր, ձեռնաշարժությունը հանգեցնում է հիշողության վատացման կամ օրգանիզմի հյուծման։


•    Ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիան սեռական օրգանների այնպիսի ձեռնաշարժումն է, որը չի ուղեկցվում ոչ սերմնաժայթքումով, ոչ էլ հեշտանքով։


•    Նախապուբերտատային վաղ մաստուրբացիան ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման առաջին դրսևորումները, որպես կանոն, մինչև 10 տարեկանը։ Այս տեսակին հատկանշական է սերմնաժայթքումն առանց հեշտանքի, կամ, ընդհակառակն, հեշտանք առանց սերմնաժայթքման, որոնք սովորաբար սեռական հասունացման հետ վերանում են։


•    Փոխարինող (վիկար) մաստուրբացիան ի հայտ է գալիս կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո՝ սեռական աբստինենցիայի (ժուժկալություն, ձեռնպահություն) ժամանակ։


•    Կպչուն մտքերի` պերսևերատոր-օբսեսիվ մաստուրբացիային բնորոշ է կպչունության հատկանիշը։ Եթե ձեռնաշարժության թվարկված բոլոր տեսակները մի քանի տարի հետո լրիվ անհետանում են կամ փոխարինվում այլ տեսակով, ապա այս դեպքում մաստուրբացիան համառորեն շարունակվում է` նույնիսկ անձի ամուսնանալուց հետո։ Ամենածանր դեպքերում բացակայում են սեռական ցանկությունը, էրեկցիան և հեշտանքը։ Անձն ի զորու չէ իր կամքով սանձելու մաստուրբացիայի պահանջը և չի հասկանում, թե ինչու է դիմում այդ քայլին, երբ դրա կարիքը ամենևին չկա։ Մաստուրբացիայի այս ձևը ախտաբանական երևույթ է և պահանջում է մասնագիտական բուժում։


•    Ընդօրինակվող մաստուրբացիան
բնորոշվում է նրանով, որ այն իրականացվում է ոչ սեփական նախաձեռնությամբ։ Դրա պատճառը, սովորաբար, սեռականապես ավելի հասուն և հատկապես դեռահասային հիպերսեքսուալության մաստուրբացիայով զբաղվողներից հետ չմնալն է։


Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտվող ձեռնաշարժությանը, ապա դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որից հաճույք են ստանում և ձգտում ինքնաբացահայտման։


Օրվա ընթացքում ձեռնաշարժությամբ 6-8 անգամ զբաղվելը համարվում է ախտաբանական երևույթ, որն անհրաժեշտ է կանխել անհատական զրույցների ու խորհուրդների միջոցով։ Սովորաբար, դեռահասի արժանապատվությունը նսեմացնող խրատներն ու դիտողությունները, ինչպես նաև սպառնալիքները, ֆիզիկական պատիժը, ահաբեկումը ապարդյուն են, նույնիսկ` վնասակար։ Ծնողների ու դաստիարակների հիմնական ջանքերը պետք է նպատակամղվեն երեխայի ֆիզիկական, հիգիենիկ և սեռական ճիշտ դաստիարակությանն ու հոգեբանական վերակառուցմանը։ Անհրաժեշտ է նրան վարժեցնել ճիշտ, ակտիվ ապրելակերպին, մարդկանց հետ հաղորդակցմանը, նրանց ներգրավել հակումներին համապատասխանող պարապմունքներին, ուտելիքից բացառել կծուն, թունդ թեյը և սուրճը, ստամոքսը չծանրաբեռնել քնելուց առաջ։ Քնելիս ձեռքերը պետք է լինեն վերմակի վրա, իսկ հագուստը` ազատ։


Սեռական հասունացման շրջանում հատկապես ուշադրության ու հիգիենիկ ճիշտ դաստիարակության կարիք ունեն աղջիկները։ Պետք է նշել, որ նրանք երբեմն օգտվում են հեշտանքի հասնելու այլ միջոցներից. օրինակ՝ փոքր սեռական շուրթերը ցնցելը, որոնց չափերը հաճախակի ձեռնաշարժության հետևանքով կարող են մեծանալ։ Հայտնի է նաև, որ առավել ուժեղ ձեռնաշարժային հեշտանքի են հասնում տաք ջրի շիթը ծլիկի վրա ուղղելով, իսկ որոշ կանայք` հեծանիվ քշելով, ձի հեծնելով կամ պարզապես ոտքերը ռիթմիկ սեղմելով և իրարից հեռացնելով։


Ի տարբերություն տղաների, որոնք ձեռնաշարժությանբ առավել հաճախ զբաղվում են 13-18 տարեկանում, որը նվազում է մոտավորապես 25-27-ում, կանայք այն սովորաբար սկսում են 25 տարեկանից հետո, որը խթանվում և իր առավելագույն հաճախականությանն է հասնում 30-50 տարեկանում։ Պատճառն այն է, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանանց սեքսուալ լիբիդոն ուշ է արթնանում (25-ից հետո)։ Բացի այդ, միջավայրը կանանց ձեռնաշարժության վրա առանձնապես չի ազդում, և հաճախ նրանք նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ստացած հաճույքաբեր զգացողությունները ձեռնաշարժության արդյունք են։ Իգական սեռի ներկայացուցիչները պետք է հագնեն հարմար կրծկալներ ու համապատասխան չափսերի այլ պարագաներ։


Երեխաների ու դեռահասների հանդեպ մեծահասակների զգայուն և նրբանկատ վերաբերմունքը կօգնի խուսափելու այդ սովորությունից։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 01.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Anna

06.08.2014

barev dzez bjishk jan inchic kareli e imanal vor trixomaniaz e inche linum ayd jamanak inch zgacoxutyunner en linum artadrutyun linum e te voch? naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

05.08.2014

Հարգելի ALEQ, ձեռնաշարժությունը հիվանդություն չէ: Դա կանոնավոր սեռական կյանք չունենալու արդյունք է:

ALEQ

03.08.2014

INCHPES PAYQAREL ONANIZM HIVANDUTYAN DEM

Մեդ-Պրակտիկ

03.08.2014

Հարգելի Karen, ֆիմոզն, անշուշտ, լրացուցիչ տհաճություններ է առաջացնում տղամարդկանց: Առաջին հերթին հարկավոր է հետևել անձնական հիգիենային և օրական երկու անգամ սեռական օրգանները լվանալ: Իսկ եթե ֆիմոզ կամ բալանոպոստիտ արդեն զարգացել է, ապա  տնային պայմաններում դուք այլևս անելիք չունեք, հարկավոր է դիմել բժշկի: 

Karen

28.07.2014

hargeli bjishk ardyoq arojutyan@ vtange nerkayacnumn fimoz@ ev incpes karoxem bujel fimoz@ tnayin paymanerum naxapes shnorakalutyun

Մեդ-Պրակտիկ

22.07.2014

Հարգելի Anna, ձեռնաշարժությունը վտանգավոր չէ: Իսկ տրիխոմոնիազը, միանշանակ, կարող եք բուժել՝ այցելելով մաշկա-սեռավարակաբանի, քանի որ այն սեռական ճանապարհով է փոխանցվում:

Մեդ-Պրակտիկ

22.07.2014

Հարգելի Jon, Ձեր նկարագրածը նման է բալանոպոստիտի, չի բացառվում, որ այն լինի նաև սեռավարակի, կամ սնկային ախտահարման հետևանք: Ճիշտ կլինի դիմեք մաշկա-սեռավարակաբանի` համապատասխան հետազոտություններ անցնելու և բուժվելու համար: 

Մեդ-Պրակտիկ

22.07.2014

Հարգելի Armine, ձեռնաշարժությամբ զբաղվելը վտանգավոր չէ: Եթե կողմնակի միջոցներ չեք օգտագործում ինքնաբավարարման նպատակի համար, ապա կուսազրկում տեղի չի ունենա:

Մեդ-Պրակտիկ

22.07.2014

Հարգելի HT ձեռնաշարժությունը հստակ սահմանված քանակներ չունի: Դա անվտանգ է: Դա պամանավորված է Ձեր սեքսուալությամբ և սեռական ցանկությամբ:  

Մեդ-Պրակտիկ

22.07.2014

Հարգելի HT, մեկընդմիշտ հիշեք, առնանդամի չափերը սեքսուալության ցուցանիշներ չեն: Դա անհատական է:  Մի՛ անհանգստացեք, Ձեր օրգանիզմը դեռ ֆիզիկապես աճում և զարգանում է, կփոխվեն նաև առնանդամի չափսերը: Իսկ եթե այդ խնդիրն իսկապես Ձեզ անհանգստացնում է դիմեք էնդոկրինոլոգի: Ձեռնաշարժությունը չի կարող որևէ կերպ ազդել առնանդամի չափի վրա, և իրենից վտանգ չի ներկայացնում:

Anna

20.07.2014

isk da vtangavor e?ev mek harc inchpes karelie bujel trixomaniaz@ da vtangavor e? naxapes shnorhakalutyun

jon

19.07.2014

hargeli bjishk arnandamis glxiki vra arajacelen tuyl karmir guynov artahaytvac mi 2 hetq ev arnandamis kashvi bacvox hatvacum kashvi vra tuyl chaqeren arajanum ev mrmruma da karoxe seravaraqe ? inchi hetevanq karoxe linel ev inchpes kareliye azatvel ayt erevuytic ?

LILIT

19.07.2014

shat shnorhakalutyun bjıshk duq ındz shat ognecıq nshem vor yes bujeum em ancel skolıozı hamar voxnashar@ uxxvac e mıayn mnum e koxqımmaterq bacvı u verj. shat shnorhakalutyun bjıshk

Մեդ-Պրակտիկ

19.07.2014

Հարգելի Varduhi, դա պայմանավորված է Ձեր օրգանիզմի ''հորմոնալ հայելու'' տեղաշարժերով և, անպայման,  Ձեր հոգեֆիզիոլոգիական վիճակով: Բորբոքական երևույթները ևս կարող են պատճառ լինել խախտումների: Եթե այն շարունակվի, հարկավոր է դիմել գինեկոլոգի խորհրդատվության:

 

 

Մեդ-Պրակտիկ

19.07.2014

Հարգելի LILIT, թեթև աստիճանի սկոլիոզն ու արգանդի աննշան շեղումները՝ աջ կամ ձախ կողմ, այնքան էլ տրամաբանական չեն չբերության պատճառ դառնալու առումով: Հարկավոր են հետազոտություններ՝ պարզելու պատճառը, թեկուզ, նշենք, որ 6 ամիսն այն ժամկետը չէ, որ համարվի անպտղություն, առնվազն 1 տարի չհղիանալուց հետո կարելի է մտահոգվել:: Դուք կարող եք հանգիստ վերաբերվել դեռևս և սպասել:

Armine

18.07.2014

Barev dzez, knereq indz mi harc e hetaqrqrum es 18 tarekan em u nor em sksel zbaxvel dzeranasharjutyamb u verjacneluc heto bavakan indz lav em zgum bayc ahavor anhangist em, vaxenum em shat zbaxvelu ardyunqum korcnem kusutyuns kam im mot darna mshtakan, ardyoq vnas chka shat ddzeranasharjutyamb zbaxvelu depqum?? Ev I verjo hnaravor e taxanti patrvacq? Naxapes shnorhakalutyun

HT

18.07.2014

14 TAREKANUM ARNANDAM@ PETQA LINI 10 SM?????? INSK ORAKAN MINCHEV QANI ANGAM CERNASHARJUTYAMB ZBAXVEL@ VNAS CHE???/ XNDRUM EM PATASXANEQ IM HARCERIM NAXAPES MERSI

HT

18.07.2014

BARV BJISH ES 14 TAREKAN EM IM ARNANDAM@ CHI HAMAPATASXANUM AXYUSAKUM TRVAC TVIN TRVAC TVI HAMEMAT POQRA ,,,,,,,,,,,, INCH DEXAMIJOC KAM INCHVOR MIJOC KASEQ VOR KAROXANAM HAMAPATASXANECNEM IM ARNANDAMI U TRVAC TVI CHAPER@.. ISK DA KAROXA LINI NRANIC VOR SHAT EM ZBAXVUM CERNASHARJUTYAMB... NAXAPES SHNORAKALUTYUN

Varduhi

17.07.2014

Isk inchica vor mek amis dashtann shuta linum,,myus amsh ush,,kam tareber oreruma linum??

LILIT

17.07.2014

barev dzez knereq elı mı harc e ındz hetaqrqrum yes 6 amıs e ınch amusnacel em yes unem tetev skulıoz vor annshan vorı hetevanqov unem shat qıch argandı dzax koxmı teqvacutyun ancel em sonogrrafıa dzvarannerq nomal en argandı chaper@ normal en yes enqan anhangıst em karox e da chberutyan patchar darnaaal. shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

17.07.2014

Հարգելի Anna, սեռական օրգանների վրա գորտնուկների առաջացումը տարբեր պատճառներից կարող է լինել: Այն, որպես կանոն, վիրուսային ծագում ունի: Հարկավոր է դիմել մաշկա-սեռավարակաբանի: 

Mane

17.07.2014

Mersi shat

Մեդ-Պրակտիկ

15.07.2014

Հրգելի lusin, վաղ տարիքում հեշտանք զգալը սեռական կողմնորոշման վրա ազդել չի կարող: Այս դեպքում կա նախատրամադրվածություն, եթե դա Ձեզ խանգարում է դիմեք հոգեբանի:

Anna

15.07.2014

barev dzez bjishk jan im serakan organi vra gortnuki nman inch vor bane haytnvel xndrum em aseq inchpes karelie bujel inch dexamijoc ka?naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

14.07.2014

Հարգելի Mane, վտանգավոր ոչինչ չկա: Լավագույն դեպքում կարող է պոկված մազարմատի տեղային բորբոքում լինի` թեթև ցավային համախտանիշով, որը որպես կանոն շուտ անհետանում է:

lusin

13.07.2014

Barev dzez es 17 tarekanem u dzernasharjutyamb zbaxvumem der 11 tarekanic ev indz hetaqrqrume mi harc. Es skselem im mot nkatel voroshaki shexumner serakan koxmnoroshman arumov... Ev harcs hetevyalne. Karoxe patjar handisanal vax tariqum heshtanq zgaly???

Մեդ-Պրակտիկ

10.07.2014

Հարգելի Roman, որևէ դեղամիջոց Ձեզ խորհորդ տալ հարկավոր չէ: Առավել նպատակահարմար է ինքնաբուժությամբ զբաղվելու փոխարեն դիմեք մաշկա-սեռավարակաբանի: Վերջիններս գրագետ և համապատասխան հետազոտություններ անցկացնելուց հետո միայն, Ձեզ համապատասխան նշանակումներ կանեն և խնդիրն իր լուծումը կստանա:

mane

10.07.2014

barev dzez indz temayic durs mi ban e hetaqrqrum bjishk jan karox eq asel ardyoq qit@ qorelu @ntacqum erb qtic maz e mnum mati vra pokvac vtangavor e?

Mari

10.07.2014

Shat shnorhakalem bjishk jan, duq indz shat ogneciq

Մեդ-Պրակտիկ

10.07.2014

Հարգելի Աշոտ, ձեռնաշարժությամբ զբաղվելու համար հստակեցված և ֆիքսված ժամանակ չկա:

Կարդացեք նաև

Արգանդի վզիկի քաղցկեղ

Հայաստանում տարեկան բազմաթիվ կանայք մահանում են արգանդի վզիկի քաղցկեղից։ Մահվան յուրաքանչյուր դեպք ինքնին ցավալի է, բայց այս դեպքում կրկնակի ցավալի է, քանի որ այն կարելի էր կանխել...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի առանձին տեսակների ձևաբանությունը

Ժամանակակից ուրոպաթոլոգիայի արդիական խնդիրներից է շագանակագեղձի բարորակ հիպերպլաստիկ գործընթացների տարբերակումը չարորակ ախտահարումներից։ Դա առավել դժվար է, երբ հետազոտվում է սահմանափակ քանակությամբ նյութ...

Ուրոլոգիա
Բրուցելոզ
Բրուցելոզ

Բրուցելոզը գյուղատնտեսական կենդանիներից մարդուն փոխանցվող վարակիչ հիվանդություն է։ Նրանով հիվանդանում են բոլոր ընտանի կենդանիները` խոշոր և մանր եղջերավորները, խոզերը, ուղտերը, ձիերը, շները, ինչպես նաև թռչունները...

Վարակաբանություն
Բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքներն ու ազատությունները առողջապահության բնագավառում

Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...

ՀՀ օրենքներ
Ցավեր սրտի շրջանում. հուշում է սրտաբանը
Ցավեր սրտի շրջանում. հուշում է սրտաբանը

Կրծքավանդակի ձախ մասում` սրտի շրջանում ցավեր են առաջացել։ Դա ի՞նչ է նշանակում։ Եթե կարողանանք ինքներս որոշել այդ ցավերի բնույթը, ապա դրանք շատ բան կհուշեն...

Սրտանոթաբանություն Ցավ
Վիրուսային b հեպատիտի կլինիկական տարբերակները և հղի կանանց բուժման նորագույն մոտեցումները

Վիրուսային B հեպատիտը (ՎԲՀ) ժամանակակից առողջապահության կարևոր խնդիրներից է։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, դրանով տառապում է աշխարհի բնակչության գրեթե 350 միլիոնը։ Առավել հաճախ այն առկա է ՎԲՀ վարակակրության ձևով։ Այդ տեսակետից առավել անբարենպաստ են...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Երկարատև ճնշման համախտանիշ (crush-սինդրոմ )

Երկարատև ճնշման համախտանիշի (ԵՃՀ) ախտաբանական մեխանիզմների և ձևաբանական դրսևորումների ուսումնասիրությունը չի կորցրել իր առօրեականությունը։ Դիտարկվող ախտաբանությանը հանգեցնող պայմանների առաջացման հնարավորությունը մշտապես առկա է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Սաղմնային պրոտեոգլիկանները և նեյրոդեգեներատիվ ախտաբանությունը

Վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն շատացել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոզոլոգիական և ախտահամալիրային դրսևորումները։ Դրանց թվին առաջին հերթին պատկանում է անոթային թուլամտությունը, որի հիմքում ընկած է գլխուղեղի...

Նյարդաբանություն
Երեք տարեկանի ճգնաժամը
Երեք տարեկանի ճգնաժամը

Երեք տարեկանի շրջանը երեխայի ես-ի ձևավորման բեկումնային փուլերից է։ Երկարատև քանակական փոփոխություններից հետո որակական վերակառուցում է տեղի ունենում. երեխան սկսում է հստակորեն գիտակցել իր ես-ը, առանձնացնել...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Միավ վարակ կրողների կենսաբանական և վարքագծային ցուցանիշների դինամիկան 2002-2007թթ. ընկած ժամանակահատվածում

2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի` թմրամիջոցների ներարկման եղանակով օգտագործողների (ԹՆՕ-ների), մարմնավաճառների, հոմոսեքսուալ (տղամարդկանց հետ սեռական...

Վարակաբանություն Վեներաբանություն
Տուբերկուլոզն այսօր

Օֆլոքսացինի շարքի դեղեր, կապրեոմիցին, ՊԱՍԿ, պրոտիոնամիդ), որոնք այժմ կիրառվում են միայն Երևանի Շենգավիթի, Մալաթիա-Սեբաստիայի, Դավիթաշենի, Աջափնյակի ¥փորձարարական¤ համայնքներում բնակվող հիվանդների բուժման համար...

Վարակաբանություն
Երաժշտական աղմուկը և վարորդը
Երաժշտական աղմուկը և վարորդը

Երևանի բնակչության հիմնական փոխադրամիջոցը այժմ երթուղային տաքսիներն են։ Դրանք հարմարավետ են ու արագաշարժ։ Սակայն պետք է ասել, որ վարորդների աշխատանքը դեռևս հեռու է բավարար լինելուց...

Հոգեկան առողջություն
Հազ
Հազ

Հազը հիվանդություն չէ, այլ օրգանիզմի պատասխան ռեակցիան է շնչառական ուղիներում ընթացող տարբեր ախտաբանական պրոցեսների նկատմամբ։ Երկարատև կամ նոպայաձև հազը սովորաբար անհանգստություն շատ է պատճառում...

Շնչառական համակարգ
«Արևային վիտամինը» կօգնի պահպանել ուղեղի աշխատանքը
«Արևային վիտամինը» կօգնի պահպանել ուղեղի աշխատանքը

Բացահայտվել են նախկինում ռախիտից և օստեոպորոզից փրկիչ համարվող D վիտամինի նոր հատկությունները։ Պարզվում է, որ այն ունակ է կանխելու ծերունական թուլամտությունը, որը լայնորեն տարածված է երկարակյացներով...

Վիտամիններ և միներալներ Նյարդաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ